Սպորտ

Հայաստանի ֆուտզալի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Ղրղզստանին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտզալի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Ղրղզստանին

Հայաստանի ֆուտզալի հավաքականը շարունակում է հաջող ելույթների շարքը Երևանում ընթացող ընկերական մրցաշարում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կայացած ընկերական մրցաշարի երկրորդ խաղում Հայաստանի ֆուտզալի հավաքականը մրցել է Ղրղզստանի  հետ ու առավելության հասել 5:1 հաշվով: Ավելի վաղ Հայաստանի հավաքականը 2-1 հաշվով  հաղթել էր Մոլդովային:

Հաջորդ ու վերջին խաղում Ռուբեն Նազարեթյանի թիմը մրցելու է Վրաստանի ընտրանու հետ: Այդ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 24-ին:

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում