Մշակույթ

Կյանքից հեռացել է բրիտանացի ականավոր երաժիշտ Քրիս Ռին

1 րոպեի ընթերցում

Կյանքից հեռացել է բրիտանացի ականավոր երաժիշտ Քրիս Ռին

Յոթանասունչորս տարեկանում մահացել է բրիտանացի հանրահայտ երգիչ, երգահան Քրիս Ռին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Middlesbrough FC-ի X-ի պաշտոնական ալիքը։

Մի շարք հիթերի հեղինակ Քրիս Ռին իր դեբյուտային Whatever Happened to Benny Santini ալբոմը թողարկել է 1978 թվականին։ Նրա առաջին սինգլը՝ Fool (if You Think it’s Over) -ը, շատ հայտնի է դարձել ԱՄՆ-ում՝ զբաղեցնելով 12-րդ տեղը Billboard Hot 100-ում և բարձրագույն հորիզոնական՝ Adult Contemporary Singles-ում։ Սինգլը ներկայացվել է «Գրեմմի»-ի «Տարվա երգ» անվանակարգում։  

Քրիս Ռին հասել է հաջողության գագաթնակետին 1980-ականների վերջերին և 1990-ական թվականների սկզբներին իր տասներորդ The Road to Hell ստուդիական ալբոմի միջոցով, որը համարվում է նրա լավագույն աշխատանքներից մեկը։ Հաջորդը Auberge ալբոմն է եղել։

Երկարատև հիվանդությունից հետո նա դադարեցրել է համագործակցությունը խոշոր ձայնագրման ընկերության հետ և սկսել ձայնագրել բացառապես բլյուզ երաժշտություն։ Արդյունքում թողարկվել են մի քանի ալբոմներ, որոնցից Dancing Down the Stony Road-ը և Santo Spirito Blues-ը շատ շահութաբեր են եղել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում