Փաստերի ստուգում

ՀՀ կառավարությունը հերքում է քաղաքացիներին գումար բաժանելու մասին լուրը

1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը հերքում է քաղաքացիներին գումար բաժանելու մասին լուրը

ՀՀ կառավարությունը հերքում է սոցիալական տարբեր հարթակներում տարածված լուրն այն մասին, թե իբր գումար է բաժանում քաղաքացիներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Սոցիալական մեդիայում, մասնավորապես ՏիկՏոկի նորաստեղծ էջերի միջոցով, տարածվում է կեղծ տեղեկություն այն մասին, թե իբր Կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում։  Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Հորդորում ենք քաղաքացիներին չտրամադրել իրենց անձնական տվյալները, չանցնել կասկածելի հղումներով և պահպանել զգոնություն՝ ապատեղեկատվության տարածման և հնարավոր խարդախությունների դեմ»։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում