Արտակ Դաշյանը հեռացել է «Նոա»-ից

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն Երևանի «Նոա»-ի ֆուտբոլիստ Արտակ Դաշյանը հեռանում է թիմից: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Դաշյանի ու «Նոա»-ի միջև համաձայնագիրը խզվել է երկկողմանի համաձայնությամբ: Դաշյանը «Նոա»-ին միացել էր 2024 թվականին: Նա ակումբի կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն, գավաթակիր ու Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի երկու ուղեգիր է նվաճել:

Հայերեն