Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը

2 րոպեի ընթերցում

Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) արշավի շրջանակում իրականացված ծրագրերը: 

Նախորդ տարի Ամերիաբանկը մեկնարկել էր «Իմ Ամերիա, իմ Հայաստան» արշավը, որի նպատակն էր մարդկանց համախմբել մեկ գաղափարի շուրջ և միասին ընտրել, թե որ ոլորտի զարգացմանն է ուղղվելու Բանկի 2025թ.-ի ԿՍՊ ու բարեգործական ծրագրերի բյուջեից 100 մլն ՀՀ դրամը:

Առաջադրվել էր 8 ոլորտ` երեխաների առողջություն, կրթություն, կայուն զարգացում և կանաչ տնտեսություն, ՓՄՁ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գիտություն, սպորտ ու առողջ ապրելակերպ և մշակույթ։  Քվեարկությանը մասնակցել էր ավելի քան 55 000 մարդ։ Հանրության քվեարկության արդյունքում ամենաշատ ձայները հավաքել էին երեխաների առողջությունը՝ 54.9%, և կրթությունը` 19.5%։ 

Ֆինանսավորում ստանալու նպատակով ներկայացված ավելի քան 80 ծրագրերից ընտրվել է երեխաների առողջության ու կրթության ոլորտների զարգացմանն ուղղված 15 ծրագիր` խրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաներին դեղորայքի տրամադրում, զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների կյանքի որակի բարելավում, դպրոցներում սմարթ էկրանների ապահովում, երեխաների համար հատուկ սարքավորումներով հագեցած շտապօգնության մեքենայի տրամադրում,  կիբերանվտանգության, արհեստական բանականության և մշակութային կրթության ոլորտում դասընթացների իրականացում  և այլն: 

Մանրամասները` հոլովակում: 

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ 

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Հայերեն English

Հայկ Կոնջորյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերը

Աբովյան համայնքը հայտարարում է հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու մրցույթ

Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ-ում քննարկել է Հայաստանը տարածաշրջանային R&D և ինժեներական կենտրոն դարձնելու հեռանկարը

Թրամփի Խաղաղության խորհուրդը մշակել է Գազայի բնակիչների անվտանգության ապահովման ծրագիր

Ի՞նչ պետք է իմանալ բնակարան գնելուց առաջ. ՄՍՇՊՀ-ն մասնակցում է «Տուն Էքսպո» ցուցահանդեսին

Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է ՄԱԿ-ի երեք բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարների հետ

Քրեակատարողական համակարգի բարեփոխումների արդյունքը պետք է զգա յուրաքանչյուր ազատությունից զրկված անձ․ ՄԻՊ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ԱԹՍ ոչնչացնելու մասին

Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը «Հաղթանակի» կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում