Ամփոփվել են Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքները

3 րոպեի ընթերցում

Հայտնի են Junius ֆինանսական գրագիտության երկրորդ՝ նոյեմբեր ամսվա մրցույթի արդյունքները։ 3-8-րդ դասարանների 9 աշակերտ, որոնք ըստ արդյունքների զբաղեցրել են իրենց տարիքային խմբերում 1-3-րդ հորիզոնականները, Իդրամին հյուրընկալվել են պատմելու իրենց տպավորությունների, Junius-ի միջոցով սովորած ֆինանսական գիտելիքների մասին, և իհարկե, ստանալու իրենց մրցանակները։ 

Idram Junior հավելվածում Junius խաղը հայտնվել է դեռ անցած տարի։ 2025-2026 ուսումնական տարում խաղը վերածվել է մրցաշարի, որի ընթացքում  յուրաքանչյուր մրցույթի հաղթողները կարող են ստանալ արժեքավոր նվերներ Idram Junior-ից։ Ի դեպ, մրցաշարը շարունակվելու է ողջ ուսումնական տարվա ընթացքում և նպատակ ունի խաղի միջոցով դպրոցականների շրջանում խրախուսել ֆինանսական գրագիտությունը։

«Շատ ոգևորիչ է տեսնել, թե որքան ակտիվ են երեխաները խաղում, սովորում և մասնակցում մրցույթին։ Ավելին՝ նախորդ փուլերում հաղթած երեխաներից շատերը կրկին ունեցել են բարձր արդյունքներ, ինչը խոսում է Junius-ի արդյունավետության և երեխաների իրական հետաքրքրվածության մասին։ Միևնույն ժամանակ, մեզ համար կարևոր է, որ հնարավորինս շատ երեխաներ ունենան հաղթելու և մրցանակ ստանալու հնարավորություն։ Այդ պատճառով որոշում ենք կայացրել փոքրիկ կարգավորում մտցնել մեր խաղի կանոնների մեջ, ըստ որի՝ մեկ անգամ հաղթող ճանաչված աշակերտը հաջորդող երեք ամիսների ընթացքում առաջին երեք հորիզոնականում հայտնվելու դեպքում կստանա ոչ թե գլխավոր մրցանակները, այլ խրախուսական նվերներ, իսկ եռյակը կհամալրվի հաջորդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցներով»,-նշեց Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։

Junius մրցույթներին կարող են մասնակցել Հայաստանի՝ 3-8-րդ դասարանի բոլոր աշակերտները։ Մրցույթում հաղթելու համար պետք է անցնել խաղի 50 մրցափուլերը հնարավորինս արագ և կուտակել առավելագույն միավորներ։ Ի դեպ, մրցանակները տրամադրվում են միայն այն հաղթող մասնակիցներին, որոնք ծնողի կողմից նույնականացված են որպես Idram Junior օգտատերեր, ինչպես նաև պատասխանել են հենց իրենց տարիքին համապատասխան հարցաշարի հարցերին։ Ճիշտ տարիքային խումբը պետք  է ընտրել կարգավորումներ բաժնից։ 

Junius ֆինանսական գրագիտության երրորդ՝ դեկտեմբեր ամսվա մրցույթն արդեն ընթացքի մեջ է և ավարտվելու է հունվարի 15-ին։ 

Idram Junior hավելվածը նախատեսված է 8-16 տարեկան օգտատերերի համար, որի միջոցով երեխաները հնարավորություն են ստանում  անկանխիկ գումար ունենալ, անհպում վճարումներ կատարել, խնայել և ֆինանսական գրագիտություն սովորել, իսկ ծնողները՝ վերահսկել երեխաների ֆինանսական գործողությունները ժամանակակից և անվտանգ գործիքի միջոցով։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Հայերեն English Русский

Գագիկ Ծառուկյանը քվեարկել է «լավ փոփոխությունների համար»

Նորաշեն և Մեծավան բնակավայրերում քարոզչությանը խոչընդոտած ևս մեկ անձ ձերբակալվել է

Ինչպիսի ակնկալիքներով են քվեարկում քաղաքացիները

«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձը ձերբակալվել է կրկնակի քվեարկության փորձ կատարելու համար

Քվեարկեցի հանուն վերջնական ու հարատև խաղաղության. Սուրեն Պապիկյան

Ավելի հանգիստ պայմաններում ռուս գործընկերների հետ կքննարկենք մեր օրակարգը. Արմեն Գրիգորյան

Արձանագրվել է կրկնաքվեարկության 2 դեպք, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին. ՆԳՆ

ԱԺ ընտրություններում ժամը 11-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 14.48 տոկոսը

Ալեն Սիմոնյանը քվեարկեց հանուն խաղաղ և հարուստ երկրի. նա բացառեց հետընտրական որևէ պրոցես

Քվեարկել եմ հանուն կայուն ապագայի և հավասարակշռված խաղաղության. Գուրգեն Սիմոնյան