Աշխարհ

Հարավաֆրիկյան Հանրապետության Բեքերսդալ քաղաքում մի խումբ անձինք զինված հարձակում են գործել պանդոկի վրա․ կա 9 զոհ

1 րոպեի ընթերցում

Հարավաֆրիկյան Հանրապետության Բեքերսդալ քաղաքում մի խումբ  անձինք զինված հարձակում են գործել պանդոկի վրա․ կա 9 զոհ

Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Յոհաննեսբուրգից 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բեքերսդալ քաղաքում մի խումբ զինված անձինք հարձակում են գործել պանդոկներից մեկի վրա, ինչի հետևանով 9 մարդ է զոհվել։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Barron's-ը։ 

Նշվում է, որ հարձակման հետևանքով ևս 10 մարդ վիրավորվել է։ 

Մոտ մեկ տասնյակ զինված անձինք պանդոկի վրա հարձակվել են երկու ավտոմեքենաներով՝ կրակոցներ արձակելով պանդոկի հաճախորդների ուղղությամբ։ 

Նրանք շարունակել են անկանոն կրակոցներ արձակել նաև դեպքի վայրից փախչելու ընթացքում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում