Աշխարհ

Եգիպտոսի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել ուկրաինական ճգնաժամի լուծման ջանքերին

1 րոպեի ընթերցում

Եգիպտոսի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել ուկրաինական ճգնաժամի լուծման ջանքերին

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին հայտարարել է, որ Կահիրեն պատրաստ է աջակցել ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական ​​ճանապարհով լուծման ջանքերին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Եգիպտոսի ղեկավարի գրասենյակի հայտարարությանը։ 

Նշվում է, որ Եգիպտոսի նախագահը նման հայտարարություն է արել Կահիրեում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են ռուս-ուկրաինական ճգնաժամի զարգացումները և դրա լուծմանն ուղղված գործողությունները։ Նախագահը հայտնել է Եգիպտոսի աջակցությունը ճգնաժամը քաղաքական միջոցներով լուծելու բոլոր ջանքերին՝ վերահաստատելով Եգիպտոսի պատրաստակամությունը՝ տրամադրել անհրաժեշտ աջակցություն այս հարցում»,-ասված է նախագահի գրասենյակի հաղորդագրության մեջ։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում