Հայաստան

Տեղի է ունեցել ՃԵ կարգավորման և խցանումների հաղթահարման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

1 րոպեի ընթերցում

Տեղի է ունեցել ՃԵ կարգավորման և խցանումների հաղթահարման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ճանապարհային երթևեկության կարգավորման և խցանումների հաղթահարման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը՝ պետական մարմինների, ինչպես նաև հասարակական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Նիստի ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել մայրաքաղաքում երթևեկության ծանրաբեռնվածության նվազեցման ուղղությամբ մասնակիցների կողմից ներկայացված առաջարկներին և իրավիճակային լուծումներին: 

Այս համատեքստում անդրադարձ է կատարվել մասնավոր ընկերությունների կողմից մշակված նորարարական գործիքների կիրառման հնարավորությանը՝ ճանապարհային գրաֆիկի վերաբերյալ անհրաժեշտ տվյալների հավաքագրման և դրանց վերլուծության արդյունքում համապատասխան որոշումների կայացման նպատակով: 

«Նիստի ավարտին փոխվարչապետի կողմից պատասխանատուներին հանձնարարվեց ըստ իրավիճակների մանրամասն վերլուծել ներկայացված առաջարկները՝ 2026 թվականի սկզբին դրանք ամփոփելու և առաջիկա գործողությունների ծրագիր կազմելու նպատակով»,-ասված է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում