ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությունը Դոհայում մասնակցել է ՄԱԿ-ի CoSP11 համաժողովին

4 րոպեի ընթերցում

Դոհայում (Կատարի Պետություն) դեկտեմբերի 15-19-ը անցկացվող ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների 11-րդ համաժողովի (CoSP11) շրջանակում Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը և հայաստանյան պատվիրակները հանդիպել են Մոլդովայի, Չինաստանի, Սինգապուրի, Ղազախստանի և Ֆրանսիայի գործընկերների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ՝ հայտնելով, որ հանդիպումների ընթացքում, մասնավորապես, քննարկվել են կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի միջազգային փորձն ու հակակոռուպցիոն մասնագիտացված մարմինների համագործակցությանն առնչվող հարցեր:

Նշվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը, անդրադառնալով արտերկրի գործընկեր մարմինների հետ արդյունավետ համագործակցությանը, նշել է, որ հատկապես միջազգային բաղադրիչ ունեցող կոռուպցիոն հանցագործությունների քննության շրջանակներում առանձնակի կարևոր է միջազգային գործընկերների դերը։ Նա վստահեցրել է, որ Կոմիտեն հետևողական է իր քննիչների և օպերատիվ-հետախուզական ծառայողների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացմանը՝ օտարերկրյա ուսումնայցերի և մասնագիտացված վերապատրաստման ծրագրերի միջոցով։ 

«Կոմիտեի նախագահը նշել է, որ ֆինանսական քննությունները, փողերի լվացման դեմ պայքարի մեխանիզմները, ինչպես նաև ժամանակակից քննչական մեթոդներն ու տեխնոլոգիաները առանցքային նշանակություն ունեն Կոմիտեի ինստիտուցիոնալ զարգացման տեսանկյունից, ուստի միջազգային գործընկերների հետ համատեղ նախաձեռնությունները կարող են էականորեն նպաստել Հակակոռուպցիոն կոմիտեի մասնագիտական կարողությունների ամրապնդմանը նշված ոլորտներում»,-ասված է հաղորդագրության մեջ։ 

Հաղորդվում է, որ Մոլդովայի գլխավոր դատախազը, Ազգային հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարն ու Կոռուպցիայի կանխարգելման մարմինների ներկայացուցիչները անդրադարձել են 2025 թ․ հուլիսից դատական համակարգին կից ստեղծված հակակոռուպցիոն կառույցի գործառույթներին, որոնք ուղղված են իշխանական օղակների կոռուպցիայի, չհիմնավորված ակտիվների բռնագանձման և կոռուպցիոն ռիսկեր պարունակող որոշումներով քրեական գործերի ուսումնասիրությանն ու հավաքագրմանը: 

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել համագործակցությունը CoSP11-ի շրջանակում: 

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ու ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը հանդիպել են նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ազգային վերահսկիչ հանձնաժողովի (National Supervisory Commission) ներկայացուցչի հետ՝ քննարկելով կոռուպցիոն հանցագործությունների քննությանն ու հակակոռուպցիոն քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր։ 

Հանդիպում է կազմակերպվել նաև Սինգապուրի հակակոռուպցիոն գլխավոր մարմնի (CPIB) ներկայացուցիչների հետ, ովքեր ներկայացրել են կոռուպցիոն հանցագործությունների հակազդման և հակակոռուպցիոն վարքի ձևավորման իրենց կողմից մշակված համակարգի առանձնահատկությունները:

 

 

 

Հայերեն العربية Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը