Պուշկինի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
1 րոպեի ընթերցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 22-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ Պուշկինի փողոցում՝ Պուշկինի - Սարյան փողոցների խաչմերուկից մինչև Պուշկինի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկ երթևեկելի մասի ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: