Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը և Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հեռացվել են Գերագույն հոգևոր խորհրդի կազմից

2 րոպեի ընթերցում

Հայ Առաքելական եկեղեցու Վայոց Ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը և Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի որոշմամբ հեռացվել են Գերագույն հոգևոր խորհրդի կազմից։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այդ մասին ասել է Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։ 

Նրանց փոխարինելու են Սյունիքի թեմի առաջնորդ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։ 

Ավելի վաղ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ Ամենայն հայոց կաթողիկոսը գերագույն հոգևոր խորհրդի կազմում անդամների փոփոխություն է արել։ 

Գերագույն հոգևոր խորհրդի կազմից հեռացված Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը և Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը այն 10 բարձրաստիճան հոգևորականների թվում են, որոնք պահանջում են Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը։ Դեկտեմբերի 18-ին բարձրաստիճան 10 հոգևորականները Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջով նամակը փոխանցել են Մայր Աթոռի քարտուղարությանը։ 

Հայերեն English Русский

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս