10 եպիկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում եմ և աջակցում. Փաշինյան

5 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ուղղորդում Հայ Առաքելական եկեղեցու 10 եպիսկոպոսներին, որոնք Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին կոչ են անում հանգստի կոչվել, սակայն աջակցում է նրանց, շնորհակալություն հայտնում նրանց խիզախության համար: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին վստահեցրեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով 10 եպիսկոպոսների կոչին  դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին հանգստի կոչելու պահանջով հավաքին միանալու վերաբերյալ: 

Անդրադառնալով հավաքի ընթացքում բախման հնարավորության վերաբերյալ հարցին՝ վարչապետը բացառեց բախումների որևէ հնարավորություն: 

«Հայաստանի իրավապահ մարմիններն ունեն բոլոր գործիքակազմերն ու հնարավորությունները՝ սադրիչ գործելակերպով աչքի ընկնող բոլոր անձանց չեզոքացնելու օրենքով սահմանված կարգով: Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին պետք է պաշտպանել Կտրիճ Ներսիսյանից և Մայր Աթոռը զավթած մյուս աղանդավորների խմբից: Ես արդեն իմ դիրքորոշումն ասել եմ, որ Կտրիճ Ներսիսյանը և նրա նեղ շրջապատը աղանդավորներ են, որոնք զավթել են և եղծում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանանքը: 10 եպիկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում եմ և աջակցում եմ»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ինքը մասնակցելո՞ւ է հրավիրված այդ հավաքին՝ վարչապետն ասաց, որ ինքն այս պահին նման անհրաժեշտություն չի տեսնում: 

Նա ընդգծեց՝ 10 եպիսկոպոսներն Էջմիածնի միաբաններ են: «Այսինքն՝ Էջմիածնի վանական համալիրն իրենցն է, և իրենք էլ Էջմիածնի վանական համալիրինն են: և, հետևաբար, նրանց կողմից հնչեցված հրավերը՝ հավաքվելու Մայր Աթոռում, բացարձակապես լեգիտիմ է, որովհետև դա, ըստ էության, իրենց միաբանությունն է, իրենց կեցավայրն է, և իրենք ունեն լեգիտիմություն իրենց թեմերի հավատացյալներին հրավիրել: Խոսքն այս դեպքում Արարատյան թեմի առաջնորդի մասին է, Արմավիրի թեմի առաջնորդի մասին է, Արարատյան Մասյացոտնի թեմի առաջնորդի մասին է: Իրենք, ըստ էության, գործում են իրենց թեմերում: Այսպիսով՝ նրանց գործողությունները լեգիտիմ են»,-ասաց վարչապետը:

Թե իրեն ինչն է կապում 10 եպիսկոպոսների հետ՝ վարչապետն ասաց՝ բացառապես  Հայաստանյան Առաքելական սուրբ եկեղեցու նորոգման օրակարգը: «Մի հարցում և ուրիշ հարցերում մենք ունենք կոնսենսուս, որ այդ օրակարգն անհնար է իրականացնել առանց Մայր Աթոռից Կտրիճ  Ներսիսյանի հեռացման»,-ասաց նա: 

Նա հայտարարեց. «Կտրիճ Ներսիսյանի որևէ որոշում Հայաստանի Հանրապետությունը չի ընդունելու, որովհետև նրա կայացրած ցանկացած որոշում ոչ լեգիտիմ է: Օրինակ ՝Տեր Արամ Ասատրյանը շարունակում է Հայաստանի համար  լինել Տեր Արամ Ասատրյանը: Եվ Կտրիճ Ներսիսյանի որոշումը՝ նրան կարգալույծ անելու մասին, մենք չենք ընդունել և շարունակում ենք Տեր Արամ Ասատրյանին, Տեր Թադեին, Տեր Տարոնին համարել գործող հոգևորական։ 

Վարչապետը շեշտեց. «Մենք բոլորս՝ ես էլ, 10 եպիսկոպոսներն էլ, ընդունում ենք, որ բոլորս էլ մեղավոր ենք՝ այդ թվում Հայաստանյաց Առաքելական սուրբ եկեղեցու ճգնաժամի համար և պատասխանատու ենք այդ ճգնաժամը լուծելու համար: Այսօրվա իրադարձությունը նրա մասին է, որ Հայաստանյաց Առաքելական սուրբ եկեղեցում ճգնաժամ է, և դա պետք է հանգուցալուծվի: Դա չի հանգուցալուծվելու, քանի դեռ Կտրիճ Ներսիսյանը հեռացված չէ Մայր Աթոռից: Այսօր կհեռացվի Մայր Աթոռից, ուրեմն ճգնաժամի հաղթահարման մեկնարկը կտրվի այսօրվանից, եթե վաղը հեռացվի, ապա՝ վաղվանից: Սա նաև կոնսենսուսի հաջորդ կետն է՝ մեր և 10 եպիսկոպոսների: 

Նա կրկնեց՝ ինքը չի ուղղորդում եպիսկոպոսներին: Փաշինյանը շնորհակալություն հայտնեց 10 եպիսկոպոսներին իրենց ցուցաբերած խիզախության համար: 

Հայ Առաքելական եկեղեցու 10 եպիսկոպոս հայտարարություն էին տարածել, որով կոչ էին արել դեկտեմբերի 18-ին, ժամը 17։00-ին  Մայր Աթոռում միանալ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին հանգստի կոչելու պահանջին։ 

Միևնույն ժամանակ, տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ հայտարարել են, որ իրենք էլ ժամը 15։30-ից կլինեն Մայր Աթոռում՝ « պաշտպանելու Եկեղեցին հնարավոր ոտնձգություններից»։ 

Հայերեն English

Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան և անցել աշխատանքի

Հռոմի պապի օրհնությամբ բացվել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի նոր աշտարակը

ԱՄՆ Կոնգրեսում երկկուսակցական բանաձև է ներկայացվել, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին

Քուվեյթը հայտնել է օդային թիրախների ոչնչացման մասին

Բաղաբերդ ամրոցում նոր կառույցներ են բացահայտվում. արշավախմբի ղեկավարը ներկայացրել է այս տարվա պեղումների արդյունքները

ՌԴ նախագահի ներկայացուցիչը հայտնել է հունիսին ԱՄՆ նախագահի բանագնացների հետ հանդիպման մասին

Լիբանանյան թնջուկի հանգուցալուծումը շարունակում է կախված մնալ Իրանի ու ԱՄՆ-ի միջև հնարավոր համաձայնությունից․ Շահան Գանտահարյան

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ

Կանադան մինչև 16 տարեկանների համար սոցիալական մեդիան արգելելու օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել