Հայաստան

ՀՀ ԶՈՒ զինվորական նվագախումբը համալրելու նպատակով ՊՆ-ն կանցկացնի մասնագիտական լսումներ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԶՈՒ զինվորական նվագախումբը համալրելու նպատակով ՊՆ-ն կանցկացնի մասնագիտական լսումներ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը, 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակում, ՀՀ զինված ուժերը երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով, հայտարարում է մասնագիտական լսումներ և դիտումներ անցկացնելու մասին։

1. ՀՀ զինված ուժերում երաժիշտ մասնագետների լսումներին հրավիրվում են մասնակցելու կլարնետ, սաքսոֆոն, գալարափող, շեփոր, տրոմբոն, տենոր, բարիտոն, տուբա (բաս) և փոքր թմբուկ երաժշտական գործիքներին տիրապետող զորակոչիկները։

«Արմենպրես»–ի փոխանցդմամբ՝ ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ զորակոչիկների լսումներն անցկացվելու են N զորամասի՝ ԶՈՒ ԳՇ զինվորական նվագախմբի փորձասրահում հետևյալ ժամանակացույցով.

ա) 2026 թվականի հունվարի 12-ին՝ ժամը 11։00-ին՝ ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևանի թիվ 1 և թիվ 2 զինվորական կոմիսարիատների երաժիշտ մասնագետ զորակոչիկների հետ,

բ) 2026 թվականի հունվարի 13-ին՝ ժամը 11:00-ին՝ ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևանի թիվ 3 և թիվ 4 զինվորական կոմիսարիատների երաժիշտ մասնագետ զորակոչիկների հետ,

գ) 2026 թվականի հունվարի 14-ին՝ ժամը 11:00-ին՝ ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի մարզերի զինվորական կոմիսարիատների երաժիշտ մասնագետ զորակոչիկների հետ։

2. ՀՀ զինված ուժերի երգի և պարի համույթի պարային խմբի համալրման նպատակով զորակոչիկների դիտումներն անցկացվելու են «Սարդարապատ» պարի համույթի փորձասրահում (ք. Երևան, Քաջազնունի 1 հասցեում) 2026 թվականի հունվարի 15-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի բոլոր զինվորական կոմիսարիատների պարարվեստի մասնագետ զորակոչիկների հետ։

 Հարցերի դեպքում դիմել հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատներ կամ զանգել ՊՆ թեժ գիծ՝ 1-28 հեռախոսահամարով։

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում