Մերձավոր Արևելք

Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել

1 րոպեի ընթերցում

Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել

Գազայի առողջապահական աղբյուրների տեղեկացմամբ՝ Խան Յունիս քաղաքում տեղահանվածների համար նախատեսված վրանների վրա իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ երկու երեխա, գրանցվել են նաև վիրավորներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Իսրայելական ուժերի հրետանին և ռազմական տեխնիկան ինտենսիվորեն հրետակոծում են Գազա քաղաքի արևելյան շրջանները, ավերում Թուֆֆահ թաղամասի շենքերը։

Իսրայելական ուժերը նաև հարձակվել է Արևմտյան ափի Նաբլուս և Կալկիլիա քաղաքների վրա՝ իրականացնելով խուզարկություններ և ձերբակալություններ պաղեստինցի բնակիչների շրջանում։

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Խան Յունիսում տեղահանված անձանց վրանների Իսրայելի կողմից ռմբակոծությունը ռազմական հանցագործություն է և հրադադարի համաձայնագրի ակնհայտ անտեսում։

Հայտարարության մեջ շարժումը կոչ է արել միջնորդներին և երաշխավոր պետություններին զսպել Իսրայելին:

Ավիահարվածների ֆոնին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ «ՀԱՄԱՍ-ը չի կարող մնալ Գազայում, և նրա հեռացումը կլինի կամ միջազգային ուժերի միջոցով, կամ դժվարին ճանապարհով»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում