Անահիտ Մանասյանի գլխավորությամբ ՄԻՊ աշխատակազմում անցկացվել է խորհրդակցություն
1 րոպեի ընթերցում

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ աշխատակազմում անցկացվել է խորհրդակցություն:
«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ ստորաբաժանումների ղեկավարները Պաշտպանին ներկայացրել են ընթացիկ աշխատանքներն ու մինչև տարեվերջ նախանշված ծրագրերը։
Քննարկվել են աշխատանքի կազմակերպման մեթոդաբանությանը վերաբերելի հարցեր:
Անահիտ Մանասյանը նշել է, որ կառույցում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների լավարկման աշխատանքները պետք է կրեն շարունակական բնույթ։
Խորհրդակցության ավարտին Անահիտ Մանասյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ և նախանշվել աշխատանքի կարևոր ուղղությունները: