Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրային կառավարման բարեփոխումների ուղղությամբ 2025թ. իրականացված աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»–ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, նախքան Կառավարության կողմից իրականացված աշխատանքների ներկայացումը՝ անդրադարձ է կատարվել  ՏՀԶԿ/ԵՄ ՍԻԳՄԱ համատեղ նախաձեռնության զեկույցի արդյունքներին, որը հրապարակվել է 2025թ. դեկտեմբերի 9-ին և գնահատել է Հայաստանի հանրային կառավարման համակարգը: 

Նշվել է, որ իրականացված գնահատումը հիմք կդառնա հանրային կառավարման բարեփոխումների նոր ռազմավարության  մշակման համար: Ներկայացվել է, որ գնահատում իրականացվել է վեց հիմնական ուղղություններով, այդ թվում՝ ռազմավարություն, քաղաքականություններ, մարդկային ռեսուրսներ, հաշվետվողականություն, ծառայություններ և թվայնացում, հանրային ֆինանսների կառավարում: Ըստ զեկույցի, արձանագրվել են հետևյալ հիմնական ձեռքբերումները՝ ռազմավարությունների իրավական ամբողջական հիմքի կառուցում, քաղաքականությունների բարձր մասնակցայնություն, բյուջեի բարձր հաշվետվողականություն: Նշվել է, որ ամենամեծ առաջընթացը գրանցվել է թվային վերափոխման ուղղությամբ, որն արձանագրվել է նաև միջազգային այլ ինդեքսներով: 

Հաջորդիվ՝ զեկուցվել է հանրային կառավարման բարեփոխումների ուղղությամբ 2025թ. իրականացված աշխատանքների վերաբերյալ: Ըստ այդմ՝ ընդունվել է ռազմավարական կառավարման նոր աշխատակարգը, աշխատանքներ են տարվում ռազմավարությունների մշակման ուղեցույցի ընդունման ուղղությամբ, ձևավորվել են աշխատանքային խմբեր, ծառայությունների մատուցման ուղղությամբ ներդրվել են միասնական ստանդարտներ, գոհունակության գնահատման համակարգ, իրականացվել են աշխատանքներ կյանքի 12 իրադարձությունների և միասնական հարթակի ստեղծման ուղղությամբ: Մանրամասներ են ներկայացվել նաև մասնակցային կառավարման և ռազմավարական հաղորդակցության ներդրման շուրջ իրականացված աշխատանքների վերաբերյալ:

Ներկայացված զեկույցների և իրականացված աշխատանքների հետ կապված տեղի է ունեցել մտքերի փոխանակություն: 

Վարչապետը կարևորել է բոլոր ուղղություններով առաջիկա անելիքների պլանի մշակումը և հստակ ժամկետների սահմանումը՝ հանրային կառավարման բարեփոխումների ընթացքի արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու նպատակով:  

Հայերեն Français Русский

Արաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. Reuters

«Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողով. սպասվող ծրագրերը

ԱՄՆ-ն խստացրել է Կուբայի դեմ պատժամիջոցները

Հեռախոսների IMEI համարների գրանցման նախագիծը կլրամշակվի մինչև երկու ամսում. Դավիթ Թադևոսյան

Արգիշտի Դարբինյանը ընտրվել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել և ուղևորվել Սաուդյան Արաբիա

Ղազախստանը և Գերմանիան ստորագրել են 2 միլիարդ դոլարի ավելի քան 30 առևտրային փաստաթուղթ

Պենտագոնը 20 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել Boeing-ի հետ՝ վեցերորդ սերնդի կործանիչների արտադրության համար

ՀՀ ՇՄ փոխնախարարն ու Շվեդիայի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք ուղղություններ

ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքեր