Հայաստան

Սարավանի լեռնանցքում և Ելփին-Եղեգնաձոր ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է

1 րոպեի ընթերցում

Սարավանի լեռնանցքում և Ելփին-Եղեգնաձոր ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է

Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ»-ից՝ նշելով, որ դեկտեմբերի 16–ի առավոտվա դրությամբ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Արագածի, Սպիտակի, Արթիկի, Աշոցքի, Ճամբարակի, Վայքի, Ջերմուկի, Մարտունու տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Արագածի, Սևանի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի լեռնանցքում և Ելփին-Եղեգնաձոր ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում