Հայաստան

ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները հյուրընկալվել են ԱԳՆ-ում․ տեղի է ունեցել տոնածառի լույսերի վառման արարողություն

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները հյուրընկալվել են ԱԳՆ-ում․ տեղի է ունեցել տոնածառի լույսերի վառման արարողություն

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում դեկտեմբերի 15-ին տեղի է ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների մասնակցությամբ պաշտոնական ընդունելություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը՝ նշելով, որ ընդունելության ընթացքում ողջույնի խոսքով է հանդես ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը՝ շնորհավորելով ներկաներին առաջիկա Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:  

Իր ելույթի ընթացքում Դավիթ Կարապետյանը ներկայացրել է ընթացիկ տարում ՀՀ արտաքին քաղաքականությամբ ուղղությամբ գրանցված արդյունքները և անդրադարձել գալիք տարվա առաջնահերթություններին:  

«Այս տարին առանցքային նշանակություն ուներ Հայաստանի արտաքին քաղաքականության համար։ Առաջնորդվելով հավասարակշռված և հավասարակշռող մոտեցմամբ՝ մենք վարել ենք արտաքին քաղաքականություն, որը հիմնված է եղել պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության հարգանքի, փոխադարձության և այն անսասան համոզմունքի վրա, որ դիվանագիտությունը խաղաղության, կայունության և բարգավաճման ճշմարիտ ուղին է։ Մեր նպատակն է եղել հանդես գալ որպես կամուրջ, նոր մակարդակի բարձրացնել հարաբերությունները մեր ավանդական գործընկերների հետ՝ միաժամանակ ընդլայնելով համագործակցությունն աշխարհի տարբեր տարածաշրջաններում» - նշել է ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը։ 

Ընդունելության ընթացքում տեղի է ունեցել նաև ԱԳՆ տոնածառի լույսերի վառման արարողություն: 

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում