Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն աշխատանքային այցով կգտնվի Լոնդոնում
1 րոպեի ընթերցում

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 17-18-ն աշխատանքային այցով կգտնվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակը։
Այցի ընթացքում նախատեսված են երկկողմ հանդիպումներ: