Հայաստան

Ստեփանավանը հռչակվել է Հայաստանի 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաք

1 րոպեի ընթերցում

Ստեփանավանը հռչակվել է Հայաստանի 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաք

ԿԳՄՍ նախարարությունում կայացած «ՀՀ 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի հանձնաժողովի ամփոփիչ նիստի արդյունքում Հայաստանի 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաք է հռչակվել Ստեփանավանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ-ն»

Մրցույթին մասնակցել էին Վեդի, Ստեփանավան, Գորիս, Վաղարշապատ և Մասիս քաղաքները։ Ըստ փորձագիտական գնահատման և SMS քվեարկության արդյունքների՝ հաղթող է ճանաչվել Ստեփանավանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ, մրցութային հանձնաժողովի նախագահ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր հայտատու համայնքներին ակտիվ մասնակցության համար՝ ընդգծելով երիտասարդական քաղաքականության զարգացման և համայնքներում երիտասարդական կենտրոնների ստեղծման կարևորությունը։

Նշվել է նաև, որ ԿԳՄՍ նախարարությունը կաջակցի Ստեփանավանին՝ պետական կառույցների, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների ռեսուրսների ներգրավմամբ՝ 2027 թվականին երիտասարդական մայրաքաղաքի ծրագրերի արդյունավետ իրականացման համար։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում