Իրավունք

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ

1 րոպեի ընթերցում

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ

Հայաստանի զինված ուժերի զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։ 

«2025 թվականի դեկտեմբերի 12-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»,- ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 12-ին հայտնել էր, որ հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով:Ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում