Մշակույթ

Եգիպտոսի մշակույթի նախարարությունը հայկական պարային խմբերին հրավիրում է մասնակցելու Ասուանի միջազգային փառատոնին

1 րոպեի ընթերցում

Եգիպտոսի մշակույթի նախարարությունը հայկական պարային խմբերին հրավիրում է մասնակցելու Ասուանի միջազգային փառատոնին

Եգիպտոսի մշակույթի նախարարությունը Հնությունների և զբոսաշրջության նախարարության և Ասուանի նահանգապետարանի հետ համատեղ կազմակերպում է Ասուանի մշակույթի և արվեստի 13-րդ միջազգային փառատոնը: Այն անցկացվելու է 2026 թ. փետրվարի 3-9-ը:

Ինչպես «Արմենպրես»–ը տեղեկանում է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, եգիպտական կողմը միջոցառումներին մասնակցելու և փառատոնի շրջանակում հայկական մշակույթը և արվեստը ներկայացնելու նպատակով հրավիրում է հայկական ազգային պարերի խմբերի։ 

Հրավիրող կողմը հոգում է մասնակիցների կեցության, սննդի (նախաճաշ, ճաշ, ընթրիք), ներքին փոխադրումների ծախսերը, իսկ միջազգային փոխադրումների ծախսերը՝ մասնակիցները։ Յուրաքանչյուր խումբ կարող է բաղկացած լինել առավելագույնը 12 անդամից՝ ներառյալ խմբի ղեկավարները։ Մասնակցության պարագայում այդ մասին պետք է տեղեկացնել ԿԳՄՍ նախարարության Մշակութային ժառանգության վարչությանը (հեռ.՝ 010-599-699, ներքին՝ 429)։ 

Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թ․ հունվարի 20-ն է: Դիմումներն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլ․ փոստին՝ [email protected]

Կից ներկայացված են փառատոնի դիմումի ձևաթուղթը և հավելյալ մանրամասներ։

Կարդացեք հոդվածը` العربيةفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում