Ուժեղ քամին վնասներ է հասցրել մի շարք բնակավայրերում
1 րոպեի ընթերցում

Դեկտեմբերի 14-ին, ժամը 02։54-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։
Երևան քաղաքի վարչական շրջաններում, Արագածոտնի, Կոտայքի և Լոռու մարզերում ահազանգեր են ստացվել տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև պոկված կառուցատարրերի վերաբերյալ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Փրկարար ծառայությունից, համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։
Տեղում իրականացվում են տապալված ծառերի մասնատման, հեռացման, պոկված թիթեղների ապամոնտաժման աշխատանքներ։
Բոլոր ահազանգերը սահմանված կարգով սպասարկվում են:
Կարդացեք հոդվածը` Русский