Չարենցի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
1 րոպեի ընթերցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 15-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ Չարենցի փողոցում՝ Չարենցի փողոցից դեպի Հերացու փողոց (նախկին ճոպանուղու հատված) աջ շրջադարձը կթույլատրվի երկու երթևեկելի գոտիներից, ինչպես նաև Չարենցի փողոց հ.1Բ շենքից դեպի Հերացու փողոց ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը: