Քաղաքականություն

ՀՀ վարչապետը ժամանել է ՌԴ կառավարական տուն՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը ժամանել է ՌԴ կառավարական տուն՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է ՌԴ կառավարական տուն՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ այցի շրջանակներում վարչապետը կմասնակցի նաև Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության միջազգային կոնֆերանսին։   

Ավելի վաղ, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ վարչապետի կառավարական օդանավը անցած գիշեր չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում՝ ռուսական մայրաքաղաքի օդային տարածքի ժամանակավոր փակման պատճառով։ Օդանավը ուղևորվել է Սանկտ Պետերբուրգ և ապահով վայրէջք կատարել «Պուլկովո» օդանավակայանում։ 

«Առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակել է իր ուղևորությունը և մեկնել Մոսկվա»,-գրել էր Բաղդասարյանը։ 

Գիշերը Ռուսաստանի Մոսկվայի մարզը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարձակման։ Ռուսական «Տելեգրամ» ալիքների հաղորդմամբ՝ հարձակման հետևանքով սահմանափակումներ են մտցվել «Շերեմետևո», «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում