Հայաստան

Օդային տարածքի փակ լինելու պատճառով վարչապետ Փաշինյանի օդանավը Մոսկվայի փոխարեն վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգում

1 րոպեի ընթերցում

Օդային տարածքի փակ լինելու պատճառով վարչապետ Փաշինյանի օդանավը Մոսկվայի փոխարեն վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգում

Գիշերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարական օդանավը Մոսկվայի օդային տարածքի ժամանակավոր փակման պատճառով վայրէջք չի իրականացրել։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ 

Օդանավը ուղևորվել է Սանկտ Պետերբուրգ և ապահով վայրէջք կատարել «Պուլկովո» օդանավակայանում։

«Առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակել է իր ուղևորությունը և մեկնել Մոսկվա, որտեղ կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, ինչպես նաև Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության միջազգային կոնֆերանսին»,- գրել է Բաղդասարյանը։

Ռուսաստանի Մոսկվայի մարզը դեկտեմբերի 10-ի գիշերը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարձակման։  Ռուսական «Տելեգրամ» ալիքների տարածած տեղեկությունների համաձայն՝ հարձակման պատճառով սահմանափակումներ են մտցվել Մոսկվայի «Շերևմետևո», «Վնուկովո», «Դոմոդեդևո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում