Աշխարհ

Թրամփը հայտարարել է, որ դեկտեմբերի 11-ին Կամբոջայի և Թաիլանդի ղեկավարների հետ կքննարկի հակամարտության կարգավորման հարցը

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ դեկտեմբերի 11-ին Կամբոջայի և Թաիլանդի ղեկավարների հետ կքննարկի հակամարտության կարգավորման հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է հեռախոսազրույց ունենալ Կամբոջայի և Թաիլանդի ղեկավարների հետ՝ հակամարտության կարգավորման նպատակով։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Միացյալ Նահանգների ղեկավարը շեշտել է, որ այդ հակամարտությունը շարունակվում է արդեն երկար տարիներ։ 

«Ես  արդեն մեկ անգամ կարգավորել եմ այն։ Կարծում եմ՝  կարող եմ դա անել բավականին արագ։ Վաղը մենք հեռախոսազրույց ենք պլանավորել Թաիլանդի և Կամբոջայի հետ։ Կարծում եմ՝ կարող եմ նրանց հարկադրել դադարեցնել մարտական գործողությունները», - ասել է նա։

Թաիլանդի և Կամբոջայի սահմանին բախումները վերսկսվել են դեկտեմբերի 7-ին՝ չնայած որ նրանք հոկտեմբերին խաղաղության հռչակագիր էին ստորագրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմի միջնորդությամբ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում