Իրավունք

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 25 մլն դրամը

1 րոպեի ընթերցում

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 25 մլն դրամը

Հայաստանում գործող ընկերություններից մեկը Արմավիրի մարզում ձեռք բերված հողատարածքում իրականացրել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում և վաճառք, որի հետևանքով պետությանը պատճառվել է 59 մլն 584 հզր 320 ՀՀ դրամի վնաս։ 

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ նախաքննության ընթացքում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պետությանը պատճառված վնասից 25 մլն ՀՀ դրամը վերականգնվել է:

Նախաքննությունը շարունակվում է։ 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում