Համբուրգի նավահանգիստը հետաքրքրված է Գյումրիում «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագծով

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է Գերմանիա կատարած այցի արդյունքները՝ ներկայացնելով իր դիտարկումները Հայաստանի և Գերմանիայի միջև տնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարների վերաբերյալ։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Համբուրգից, լրագրողների հետ զրույցում վարչապետ Փաշինյանն ասել է, որ Եվրոպական Միությունը Կենտրոնական Ասիա և Հարավային Կովկաս կանաչ ջրածին արտահանելու ուղիներ ստեղծելու ծրագրեր ունի։

«Մենք այցի արդյունքներով հասկացանք, որ պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք այս ոլորտին։ Լավ լուրն այն է, որ դեռ նախորդ տարի կամ, գուցե, մի քիչ էլ առաջ, ես կանաչ ջրածնի արտադրության հարցերն ուսումնասիրելու հարցով աշխատանքային խումբ եմ ստեղծել։ Իմ նախորդ այցից հետո պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ այդ խումբը գերմանական «Ֆիխտներ» ընկերության հետ համագործակցություն է ծավալելու։ Գիտեք նաև, որ Հայաստանում հիմա արևային էներգետիկան շատ լուրջ զարգացում է ապրել։ Հիմա արևային կայանները իրենց հզորությամբ եռակի անգամ ավելի են մեր ատոմակայանից։ Բայց շատ կարևոր է, որ մենք նաև կուտակիչ կայաններ ստեղծելու հնարավորություն ունենանք, որովհետև արևային էներգիան լավ է, բայց գիշերն արև չկա, հարկավոր է արևային էներգիան ցերեկը կուտակել՝ գիշերն օգտագործելու համար, ինչը շատ մեծ հեռանկարներ է բացում մեր երկրի էներգետիկ անկախությունը ապահովելու համար»,- մանրամասնել է Փաշինյանը։ 

ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ այցի շրջանակներում քննարկել են նաև «Թրամփի ուղի» նախագծի հետ կապված հարցեր, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման պայմաններում նոր տնտեսական հնարավորությունները, այն թեման, որ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան գնացքներ են գալիս։

«Քննարկել ենք այն, որ մենք սպասում ենք, որ Թուրքիայի հետ սահմանի բացման ուղղությամբ աշխատանքներն արդյունախագծերինք կտան»,- ասել է Փաշինյանը։ 

Նիկոլ Փաշինյանը նաև հայտնել է, որ Համբուրգի նավահանգիստը հետաքրքրված է Գյումրիում «չոր նավահանգիստ» ստեղծելու հարցով։ «Նրանք այսօր էլ վերահաստատեցին, որ այդ հետաքրքրությունն առավելևս հիմա՝ տարածաշրջանային պայմաններում, ավելի է ակտիվացել»,- նշել է ՀՀ վարչապետը։ 

Հայերեն Русский

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը

Աթենքի Օմոնիայի հրապարակի շատրվանները, Կոմոտինիի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման վերաբերյալ կարգավորումները կփոխվեն

Թուրքիայից C-400 համակարգերի տեղափոխման հարցն օրակարգում է. Պեսկով

Ամռանը Եվրամիությունում ավիաչվերթերի թվաքանակը գերազանցել է 2 միլիոնը

Բացահայտելու մայրաքաղաքի պատմական շերտերը. կանցկացվի «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովը

Աննա Վարդապետյանն ԱՊՀ գլխավոր դատախազների նիստում ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումները

Վոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում

ՀԾԿՀ-ն նոր պահանջներ է սահմանել էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի հզորության գործակցի հրապարակման վերաբերյալ

Իսրայելը Fly Dubai-ի չվերթի հետ կապված միջադեպը դիտարկում է որպես ահաբեկչական