Դեսպան Մկրտչյանն ու Թոմի Ջոյսը քննարկել են էներգետիկայի ոլորտում ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև կնքված հուշագրերի իրականացումը
1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ էներգետիկայի քարտուղարի՝ միջազգային համագործակցության հարցերով օգնական Թոմի Ջոյսին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը՝ ներկայացնելով հանդիպման մանրամասները։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև կնքված էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի իրականացման համար անհրաժեշտ քայլերը և համագործակցության հետագա հնարավորությունները։