Մշակույթ

Լիբանանահայ հայտնի նկարչի գործերն առաջին անգամ կցուցադրվեն Հայաստանում

1 րոպեի ընթերցում

Լիբանանահայ հայտնի նկարչի գործերն առաջին անգամ կցուցադրվեն Հայաստանում

Երևանում տեղի կունենա լիբանանահայ հայտնի նկարիչ Հրայր Դիարբեքիրյանի ցուցադրությունը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ցուցահանդեսը կբացվի 2025 թվականի դեկտեմբերի 13-ին և կշարունակվի մինչև 2026 թվականի հունվարի 18-ը։ 

Հրայր Դիարբեքիրյանի աշխատանքները ցուցադրվել են Փարիզում, Մոսկվայում, Աբու Դաբիում, Սան Պաուլոյում, Բուենոս Այրեսում, Լոս Անջելեսում և շատ այլ քաղաքներում, իսկ օրեր անց արդեն նրա աշխատանքները կներկայացվեն Երևանում։ 

Ցուցադրությունը կկրի «Արև» խորագիրը։ Ցուցահանդեսը կբացվի Latitude Art Space-ում, հասցե՝ Աշտարակի մայրուղի 7/1։ Հրայր Դիարբեքիրյանի գործերը Երևանում ցուցադրվելու են առաջին անգամ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում