Տիտոգրադյան–Խաղաղ Դոնի փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկազմակերպվի շրջանաձև
1 րոպեի ընթերցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 10-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, մանրամնասնելով, որ Տիտոգրադյան – Խաղաղ Դոնի փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկազմակերպվի շրջանաձև: