Քաղաքականություն

Հայաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Գերմանիա

1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Գերմանիա

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Գերմանիա։ Ինչպես Գերմանիայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ինքնաթիռը վայրէջք է կատարել «Բեռլին֊Բրանդենբուրգ» միջազգային օդանավակայանում։

Պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար, Հայաստան֊Գերմանիա միջկառավարական բանակցությունների համանախագահ Գևորգ Պապոյանը, ՀՀ ԱԺ Հայաստան֊Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը և այլք։  

Պաշտոնական այցի շրջանակում դեկտեմբերի 9-ին ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։

Դեկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Համբուրգ, որտեղ նախատեսված է հանդիպում քաղաքապետ Պետեր Չենչերի հետ։

Համբուրգի առևտրի պալատում վարչապետը կհանդիպի նաև տեղի գործարարների հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում