Հայաստանը տարբեր երկրների հետ ընդլայնում է համագործակցությունը տուրիզմի ոլորտում

4 րոպեի ընթերցում

Հայաստանը շարունակում է ընդլայնել զբոսաշրջային շուկաները՝ ակտիվացնելով համագործակցությունը Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի, ինչպես նաև Չինաստանի և  Ծոցի երկրների հետ, ինչը նպաստում է այցելուների թվի աճին և նոր զբոսաշրջային հոսքերի ձևավորմանը։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը: 

«Ավանդաբար ամենաակտիվ երեք ուղղությունները, որտեղից գալիս են Հայաստան, Ռուսաստանը, Վրաստանը և Իրանն են։ Ռուսաստանի հետ արդեն սկսել ենք նոր համագործակցություն և նախատեսում ենք նոր արշավներ թվային հարթակներում՝ երկրի խոշոր քաղաքներից ավելի շատ զբոսաշրջիկներ ներգրավելու նպատակով։ Վրաստանի հետ նույնպես նկատվում է ակտիվացում․ ոչ միայն ազգությամբ հայ, Վրաստանի անձնագրով քաղաքացիներն են ավելի հաճախ գալիս Հայաստան, այլև աճում է հենց վրացիների հետաքրքրությունը: Մենք այդ ուղղությամբ ակտիվ աշխատում ենք մեր գործընկերների հետ»,- նշեց կոմիտեի նախագահը:

Լուսինե Գևորգյանի խոսքով՝ հաջորդը իրանցի զբոսաշրջիկներն են։  Ըստ նրա՝ հատուկ ուշադրություն են դարձնում այն օրերին, երբ Իրանում արձակուրդներ կամ տոնական օրեր են, և այդ ժամանակահատվածում հյուրանոցների ու ռեստորանների հետ փորձում են ձևակերպել հատուկ առաջարկներ իրանցիների համար։ 

«Մեծ ակտիվություն կա նաև չինական շուկայից, մոտ 38 տոկոս աճ ենք գրանցել, թեև միայն մեկ ուղղությամբ ուղիղ չվերթ կա՝ Ուրումչի: Բայց նույնիսկ այդ մեկ ուղիղ չվերթով ապահովվել է էական աճ: Չինացի զբոսաշրջիկները հաճախ գալիս են տարածաշրջանային տուրերի համար, ինչը ևս զարգացող ուղղություն է»,- ասաց Գևորգյանը: 

Կոմիտեի նախագահը ուրախությամբ նշեց, որ Ծոցի 6 երկրների՝ ԱՄԷ-ի, Բահրեյնի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Օմանի հետ հունիսին իրականացված վիզաների ազատականացումը նույնպես տվել է իր արդյունքները.  

«Արաբական մի շարք երկրների հետ ունենք ուղիղ թռիչքներ, և հաջորդ տարի այս ուղղությամբ ավելի ակտիվ կաշխատենք՝ ակնկալելով նոր զբոսաշրջիկների հոսք։ Ծոցի երկրներից եկող զբոսաշրջիկները հիմնականում նախընտրում են բարձրակարգ և շքեղ տուրիզմը․ նրանք մնում են բարձրակարգ հյուրանոցներում, ավելի շատ են ծախսում և ընտրում են իրենց նախասիրություններին համապատասխան զբոսաշրջային փորձառություններ։ Հետևաբար, հաջորդ տարի անհրաժեշտ է նոր զբոսաշրջային արդյունքներ ձևավորել, որպեսզի հետաքրքրենք Ծոցի երկրներից դեպի Հայաստան եկող զբոսաշրջիկներին»,- նշում է Գևորգյանը:  

Նա հավելեց, որ ակտիվություն կա նաև արևմտյան Եվրոպայի ուղղությամբ՝ հստակեցնելով, որ դրան նպաստել է նաև  Wizz Air ավիաընկերության բազավորումը Հայաստանում։   

«Բացի այդ, առաջին անգամ Գյումրիից ունենք ուղիղ չվերթ դեպի Կիպրոս, ինչը լավ հնարավորություն է մի շարք եվրոպական քաղաքներից այցելությունները խթանելու համար։ Jazeera Airways ավիաընկերությունը նույնպես մուտք գործեց Հայաստան, և բացվեց նոր ուղղություն՝ Քուվեյթից և հակառակ ուղղությամբ թռիչքներ, ինչը դարձավ ևս մեկ հետաքրքիր հնարավորություն»,- ասաց նա:   

ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահը վստահեցրեց՝ Հայաստանը կարողանում է ներկայացնել զբոսաշրջային արդյունք, որը հետաքրքիր է տարբեր նախասիրություններով զբոսաշրջիկների համար։ 

Հայերեն العربية English فارسی Français Русский

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա

BRICS առաջնորդները վերահաստատել են իրենց հանձնառությունը Սիրիայի ինքնիշխանությանը

ՌԴ նախագահը կոչ է արել ավելի շատ երկրների ներգրավել համաշխարհային խաղաղության ապահովման գործում

Հնդկաստանի վարչապետը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումը դարձել է անհետաձգելի

Սպիտակ տունը հայտնել է, որ Ռուսաստանը կմասնակցի G20-ի էներգետիկայի հարցերով հանդիպմանը

ՌԴ նախագահի օգնականը հայտնել է, որ ԱՄՆ-ն բանակցություններում կառուցողական մոտեցում ունի

Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը BRICS-ի ընթացքում զրուցելու հնարավորություն կունենան. Պեսկով

Վրաստանում պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարարը

Լիբանանը հայտարարել է, որ նոր բանակցություններ չի վարում Իսրայելի հետ

Սաուդյան Արաբիան հարձակումից հետո փակել է նավթի հիմնական խողովակաշարը