Տնտեսություն

Եվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են մաքսային կարգավորումների կատարելագործման հարցեր

2 րոպեի ընթերցում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են մաքսային կարգավորումների կատարելագործման հարցեր

Մաքսային պահեստներում ապրանքների նշագրման կարգի կատարելագործման, տրանզիտային հայտարարագրի փոփոխությունների, նախկինում արտահանված ապրանքների ռեիմպորտի (խմբ․՝ վերաարտահանումից վերադարձվող ապրանքի ներմուծում) ընթացակարգի ժամկետների հետ կապված հարցերը քննարկվել են Մաքսային կարգավորման խորհրդատվական կոմիտեի հերթական նիստում։ 

Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ նիստի ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովն ընդգծել է Խորհրդատվական կոմիտեի առանձնահատուկ դերը՝ որպես արդյունավետ հարթակ վերահսկող մարմինների և արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվող մասնակիցների միջև փոխգործակցության համար, որը հնարավորություն է տալիս հասնել շահերի օպտիմալ հավասարակշռման եվրասիական տնտեսական տարածքում: 

Խորհրդատվական կոմիտեում հաստատվել է երկու նոր աշխատանքային խմբերի ստեղծումը. առաջինը կզբաղվի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հետ տեղեկատվական փոխանակման համակարգի մշակմամբ, իսկ երկրորդը՝ Միության տարածքում մաքսային տրանզիտի հետ կապված հարցերի համալիր ուսումնասիրությամբ: 

Ըստ նախարարի՝ այդ քայլերը նպատակ ունեն բարձրացնել մաքսային վերահսկողության արդյունավետությունը, ապահովել ընթացակարգերի պարզեցված կարգավորում և խթանել արտաքին տնտեսական գործունեության զարգացումը ԵԱՏՄ անդամ պետությունների միջև:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում