Մայր Աթոռը հայտարարել է եպիսկոպոսաց ժողովը հետաձգելու մասին
1 րոպեի ընթերցում

Եպիսկոպոսաց ժողովը, որը պետք է կայանար դեկտեմբերի 10-12-ը, ժամանակավորապես հետաձգվում է։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Նշվում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է՝ հաշվի առնելով Հայաստանում տիրող ներկա իրավիճակը և եպիսկոպոսների խնդրանքը։
Ավելի վաղ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնել էր, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ 10-12-ը հրավիրվում է եպիսկոպոսաց ժողով՝ քննության առնելու Հայ Առաքելական եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր։