Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահները պայմանավորվել են Կիրանցի հատվածում ծառայություն իրականացնել առանց ինքնաձիգների վրա պահունակների

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի խումբ քաղաքացիների հետ այցելել է Տավուշի մարզի Կիրանց գյուղի՝ Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատված հատված։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ կից հրապարակելով նաև տեսանյութ։  

Վարչապետը նշել է, որ այցի նպատակն է ցույց տալ Հայաստանի անվտանգության ապահովման կոնցեպտը, որով առաջնորդվում է ՀՀ կառավարությունը։  

«Եթե անվտանգության թիվ մեկ պատկերացումը բանակն է, երկրորդը՝ բանակն է, երրորդը բանակն է, չորրորդը բանակն է, ուրեմն անվտանգություն գոյություն չունի և պետք է այնպես անել, որ անվտանգության ապահովման գործիքները լինեն բազմազան։ Այս պատը մեր անվտանգության ապահովման գործիքն է»,- նշել է Փաշինյանը՝ նկատի ունենալով սահմանազատումից հետո Կիրանց բնակավայրի հատվածում կառուցված պատը։ 

Վարչապետն ընդգծել է՝ անվտանգության ապահովման կարևոր պայման է նաև լեգիտիմությունը։ 

«2022թ․ մենք ինքներս նախ ճանաչել ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Երբ սահմանազատման գործընթացը տեղի էր ունենում, շատ էին ասում, որ Կիրանց գյուղը դատարկվելու է, որ Կիրանցի դպրոցը սահմանից ընդամենը 50 մետր հեռու է, և ասում էին՝ երեխաների անվտանգությունը հնարավոր չի լինելու ապահովել։ Դպրոցում արդեն մեկ տարի դաս են անում, և մեկ տարի ոչ միայն դպրոցի հետ կապված, այլև Կիրանց գյուղի հետ կապված որևէ միջադեպ չի արձանագրվել»,- ասել է վարչապետը։ 

Նիկոլ Փաշինյանը հայտնել է նաև, որ տարածքում ծառայություն իրականացնող Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ զորքերը պայմանավորվել են ծառայությունն իրականացնել առանց ինքնաձիգների  վրա պահունակների, սաղավարտների և զրահաբաճկոնների։  

Հայերեն العربية English Français

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները