Հայաստան

Արայիկ Հարությունյանն ընդունել է Ֆրանսիայի ԵՔՀ հարցերով հատուկ հանձնակատար Հյուգ Մորեին

2 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանն ընդունել է Ֆրանսիայի ԵՔՀ հարցերով հատուկ հանձնակատար Հյուգ Մորեին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպական քաղաքական համայնքի հարցերով հատուկ հանձնակատար, արտակարգ և լիազոր դեսպան Հյուգ Մորեին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դեկոտնին։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները քննարկել են Հայաստանում հաջորդ տարվա մայիսին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովի անցկացմանն ու այդ ուղղությամբ իրականացվող նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր։ 

Արայիկ Հարությունյանը նշել է, որ աշխատանքները գտնվում են ակտիվ փուլում և ՀՀ Կառավարությունը ներդնում է բոլոր ջանքերը՝ գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի համոզմամբ՝ գագաթնաժողովի հյուրընկալումն էլ ավելի կամրապնդի ՀՀ–ԵՄ համագործակցությունն ու կնպաստի համատեղ նոր ծրագրերի իրականացմանը։ 

Հյուգ Մորեն համոզմունք է հայտնել, որ միջոցառումը մեր երկրում կանցնի լավագույնս և ընդգծել Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ տարբեր ուղղություններով աջակցելու  նախապատրաստական հետագա աշխատանքներին։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստան–Ֆրանսիա հարաբերությունների հետագա զարգացմանն ու այդ առումով կարևորել բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը։    

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում