Կրթություն

Հայաստանը միացել է մաթեմատիկայի և բնական գիտությունների միջազգային ուսումնասիրության TIMSS 2027 հետազոտությանը

2 րոպեի ընթերցում

Հայաստանը միացել է  մաթեմատիկայի և բնական գիտությունների միջազգային ուսումնասիրության TIMSS 2027 հետազոտությանը

Հայաստանի Հանրապետությունը միացել է ԹԻՄՍՍ (TIMSS) 2027 թ. «Մաթեմատիկայի և բնական գիտությունների միջազգային ուսումնասիրության միտումները» համաձայնագրին, որով նախատեսվում է հանրակրթության ոլորտում իրականացնել կրթական արդյունքի արտաքին գնահատում ԲՏՃՄ ուղղություններով:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, նշելով, որ մաթեմատիկայի և բնական գիտությունների միջազգային միտումների հետազոտությունն իրականացվում է Կրթական ձեռքբերումների գնահատման միջազգային ասոցիացիայի (International Association for the Evaluation of Educational Achievment) նախաձեռնությամբ՝ վերջինիս միջոցներով և մասնակից երկրների ներդրումներով:

Հետազոտության նպատակը կրթական փորձառության վերաբերյալ բարձրորակ, միջազգային մակարդակով համադրելի տվյալների հավաքագրումն է: Հետազոտության ողջ ընթացքում միջազգային հետազոտական ասոցիացիան կհամագործակցի ԿԳՄՍ նախարարության հետ՝ գնահատման ընթացակարգերի, հարցաթերթերի, նմուշառման ծրագրերի մշակման, տվյալների հավաքագրման և համադրելիության, ինչպես նաև համաձայնագրով նախանշված այլ ուղղություններով:

Հետազոտության ավարտից հետո Կրթական ձեռքբերումների գնահատման միջազգային ասոցիացիայի կողմից կհրապարակվի հաշվետվություն, որտեղ կներկայացվեն մասնակից երկրների կրթության արդյունքներն ու ձեռքբերումները:

TIMSS-ը կրթական արդյունքների չափման միջազգային հետազոտություն է, որը հնարավորություն է տալիս մասնակից երկրին հասկանալու կրթական համակարգի ներկա վիճակը, համեմատելու հաջողություններն այլ երկրների հետ, բացահայտելու առկա խնդիրները։

Մինչ այս Հայաստանը մասնակցել է TIMSS-ի 6 հետազոտությունների։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում