Երևան

Երևանում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

1 րոպեի ընթերցում

Երևանում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն դեկտեմբերի 5-ին ժամը 10։47-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանության գործել՝ նետվելով Երևան քաղաքի Հաղթանակ կամրջից։

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ հոգեբանը:

Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը, տեղափոխել անվտանգ տարածք և հանձնել ոստիկանության ու շտապօգնության աշխատակիցների հսկողությանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում