Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026–2030 թթ․ ռազմավարական ծրագիրը

2 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026–2030 թվականների ռազմավարական ծրագիրը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմից, մասնավորապես, անդրադարձ է կատարվել ծրագրի նպատակներին, դրանով նախատեսվող գործողություններին և միջոցառումներին, որոնք միտված են լինելու զբոսաշրջային նոր ուղղությունների ձևավորմանը, արտագնա և ներգնա զբոսաշրջության զարգացմանը, նոր շուկաների թիրախավորմանը։ Ծրագրով նախատեսվում է հետևողական քայլեր իրականացնել ներդրումների ներգրավման, ենթակառուցվածքների զարգացման, միջազգային հայտնի ապրանքանիշների մուտքի ապահովման, Հայաստանի միջազգային գրավչության բարձրացման, որակյալ ծառայությունների մատուցման ուղղություններով։ Նշվել է, որ ռազմավարական ծրագրով նախատեսվում է տարեկան Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 3 մլն–ի՝ 2024 թվականին արձանագրված 2,2 մլն–ի փոխարեն։ 

Մտքեր են փոխանակվել նաև նախատեսվող միջոցառումների արդյունավետության ապահովման, ինչպես նաև զբոսաշրջային բնագավառի հիմնախնդիրների և դրանց լուծման հնարավորությունների շուրջ։ 

Վարչապետ Փաշինյանը կարևորել է ոլորտի հետևողական զարգացումը և նշել, որ պետք է նոր ազդակ հաղորդել արդեն իսկ հաջողություն արձանագրած միջոցառումներին և ծրագրերին։ Միաժամանակ, երկրի ղեկավարն անհրաժեշտ է համարել ակտիվորեն շարունակել պատմամշակութային հուշարձանների վերականգնման ծրագրերը, որոնք ևս կարող են էական ազդեցություն ունենալ զբոսաշրջության խթանմանն ու նոր ուղիների ձևավորմանը։  

Քննարկման արդյունքներով՝ ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026–2030 թվականների ռազմավարական ծրագիրը կներկայացվի Կառավարության հաստատմանը։ 

Հայերեն English Français Русский

Փաշինյանն ու Կայզերը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացմանն ու տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հարցեր

Պլուտոնից այն կողմ հայտնաբերվել է հնարավոր նոր գաճաճ մոլորակ

ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել

Ռուսաստանը Եգիպտոսի հետ քննարկել է այնտեղ անօդաչու ավիահամակարգերի արտադրություն հիմնելու հարցը

COP17-ի շրջանակում կայացել է ԵՄ երիտասարդության և կայուն զարգացման ֆորումը

Վազգեն Թևանյանը կպայքարի ըմբշամարտի ԱԱ-ի ոսկու համար

Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում գործարկվելու է բիոմետրիկ նոր համակարգը. Կառավարությունը համապատասխան որոշումներ է ընդունել

COP17. կրճատելով թափոնը` խնայել բնական ռեսուրսները. ինչ է առաջարկում վերամշակող ընկերությունը

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի հետ