Ադրբեջան

Հայաստանը և Ադրբեջանը ներկայումս ապրում են երկկողմ հարաբերությունների ամենախաղաղ ու կայուն շրջանը. Ադրբեջանի ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Հայաստանը և Ադրբեջանը ներկայումս ապրում են երկկողմ հարաբերությունների ամենախաղաղ ու կայուն շրջանը. Ադրբեջանի ԱԳ նախարար

Հայաստանը և Ադրբեջանը ներկայումս ապրում են երկկողմ հարաբերությունների ամենախաղաղ և կայուն շրջանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Վիեննայում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 32-րդ նիստում այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Ադրբեջանը և Հայաստանը ներկայումս գտնվում են երկկողմ հարաբերությունների ամենախաղաղ և կայուն փուլում։ Կողմերը տարբեր ուղղություններով՝ կառավարական, խորհրդարանական և քաղաքացիական հասարակության մակարդակներում, ձեռնարկում են անհրաժեշտ քայլեր և իրականացնում կոնկրետ միջոցառումներ՝ խաղաղ գործընթացին լրացուցիչ խթան տալու նպատակով»,- ասել է Բայրամովը։

Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ 2023-ի դեկտեմբերից արձանագրվել է զգալի առաջընթաց, ինչը հանգեցրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական խաղաղ գագաթնաժողովին։

Բայրամովը հիշեցրել է, որ գագաթնաժողովի ընթացքում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ, ընդունվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հռչակագիրը, որով կողմերը հայտարարել են, որ հակամարտությունը մնացել է անցյալում։

Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև շեշտել է «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի ռազմավարական նշանակությունը։

«Հաղորդակցությունների բացումը կօգնի ապահովել տարածաշրջանային խաղաղություն և տնտեսական զարգացում շատ ավելի լայն մասշտաբով»,– ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում