Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը կմասնակցի IBA-ի աշխարհի առաջնությանը

1 րոպեի ընթերցում

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների քառակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը կմասնակցի IBA-ի աշխարհի առաջնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հովահննես Բաչկովը ելույթ կունենա 67 կգ քաշում: Հայ բռնցքամարտիկը վերջին տարիներին հիմնականում հանդես է գալիս պրոֆեսիոնալ ռինգում:

67 կգ քաշում ելույթ կունենա նաև Արմեն Մաշակարյանը, ով հանդես կգա միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո։ 

IBA բռնցքամարտի աշխարհի առաջնությունն անցկացվում է ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում դեկտեմբերի 2-13-ը: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 8 միլիոն դոլար: Առաջին տեղը զբաղեցրած բռնցքամարտիկները կստանան 300 հազար դոլար, երկրորդը` 150 հազար, երրորդը` 75 հազար և չորրորդը` 10 հազար դոլար, որից 50 տոկոսը կլինի բռնցքամարտիկինը, 25-ական տոկոսը մարզիչներինը ու ազգային ֆեդերացիաներինը: Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ Օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարերը չի անցկացնում IBA-ն:  

Հայերեն Русский