1 րոպեի ընթերցում
ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն):
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱԺ նախագահի կարգադրությունից:
Պատգամավորը Մոսկվա կգործուղվի դեկտեմբերի 1-3-ը՝ մասնակցելու «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների եւ բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 6-րդ միջազգային համաժողովին: