Քաղաքականություն

Հայաստանի ժողովուրդը պետք է ընտրություններում տեր կանգնի խաղաղությանը. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ժողովուրդը պետք է ընտրություններում տեր կանգնի խաղաղությանը. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը տեր է կանգնելու խաղաղությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը հայտարարեց Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում:

«Մենք Հայաստանը դուրս ենք բերել աշխարհաքաղաքական թակարդից: Դուրս ենք բերել մի տեղ, որտեղ բոլոր ուղղություններով Հայաստանի առաջ բացվել է հեռանկար և Հայաստանի ժողովուրդն իր ինքնիշխան կամքով կարող է որոշել, թե ինքը զարգացման ինչ տեսլական է որդեգրում: ՀՀ ժողովուրդը պետք է ընտրություններում տեր կանգնի խաղաղությանը։ Վայրկյան անգամ կասկած չունեմ, որ տեր է կանգնելու, որովհետև դա իր խաղաղությունն է, իր զավակների, ընտանիքի, թոռների, ծոռների խաղաղությունն է, և դա մեծագույն տուրքն է բոլոր նահատակների և իր բոլոր անցյալների»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը վերահաստատեց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված և այժմ խնդիր է դրված այն խնամելու, ուժեղացնելու և ինստիտուցիոնալ դարձնելու:

Հայաստանն ու Ադրբեջանն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում