Լիտվան հերքել է ԱԹՍ-ով Բելառուսի օդային սահմանը խախտելու վերաբերյալ տեղեկությունը
1 րոպեի ընթերցում

Լիտվայի պաշտպանության նախարար Ռոբերտաս Կաունասը հերքել է անօդաչու թռչող սարքով Բելառուսի օդային տարածքը խախտելու վերաբերյալ տեղեկությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Ռոբերտաս Կաունասը նշել է, որ բելառուսական կողմի համապատասխան հաղորդագրությանը Վիլնյուսը չի արձագանքել, քանի որ այն կեղծ էր։
Ավելի վաղ՝ Բելառուսում հաղորդել են, որ նոյեմբերի 30-ին Գրոդնոյի մոտ կործանվել է լիտվական հետախուզական անօդաչու թռչող սարք։
Այդ կապակցությամբ Լիտվայի դեսպանատան ներկայացուցչին բողոքի նոտա էր հանձնվել։