ԱրարատԲանկը միացել է Հայաստանի կանաչապատման նոր նախաձեռնությանը․ 100 հա նոր անտառ` երեք տարում

2 րոպեի ընթերցում

ԱրարատԲանկի աջակցությամբ միայն այս տարի տնկված 5555 ծառերը հաջորդ տարի արդեն կտան առաջին բողբոջները՝ սկիզբ դնելով 100 հա նոր անտառի ստեղծմանը։ Թխկի, սոճի, կաղնի, հաճարենի, տանձենիներ և խնձորենիներ․  ծառերը զարդարելու են Լոռու մարզի Փամբակ համայնքի Լեռնաջուր բնակավայրի հողատարածքները։  

ԱրարատԲանկը՝ ՀՀ կենտրոնական բանկի և հայաստանյան առևտրային բանկերի հետ միասին ֆինանսավորել է նոր անտառի հիմնումը եռակողմ հուշագրի շրջանակներում, որը օրերս ստորագրել են ՀՀ կենտրոնական բանկը, Հայաստանի բանկերի միությունն ու «Իմ անտառ Հայաստան» հասարակական կազմակերպությունը։ 

Երեք տարում տնկվելու է շուրջ 300 000 ծառ: 

«Իմ անտառ Հայաստանի» հետ ԱրարատԲանկի համագործակցությունը մեկնարկել է դեռևս 2023թ․-ին։

Մեկ տարի առաջ ԱրարատԲանկն առաջինն էր, որ աջակցեց «Իմ անտառ Հայաստան» հասարակական կազմակերպության՝ Շառլ Ազնավուրի անվան անտառ հիմնելու նախաձեռնությանը: Բանկը հանճարեղ արվեստագետի 100-ամյակին նվիրված  բարեգործական համերգի գլխավոր հովանավորն էր՝ իր ներդրումն ունենալով 100 հեկտար անտառային տարածքի ստեղծմանը:

Սոցիալական պատասխանատվությունն ԱրարատԲանկի համար առանձնահատուկ է բնապահպանության ոլորտում։ Բանկը, լինելով «Իմ անտառ Հայաստանի» երկարամյա գործընկերը, հետևողականորեն նպաստելու է Հայաստանի անտառապատմանը՝ ստեղծելով տարեցտարի ընդարձակվող և ծաղկող կենդանի հուշարձան։ 

2023 թվականին ՀՀ դրամի 30-ամյակի առթիվ իրականացվել է անտառապատման ևս մեկ նախագիծ, երբ Լոռու մարզի Ջրաշեն և Ուրասար համայնքներում ստեղծվեց շուրջ 50 հա նոր անտառ՝ ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության, «Իմ անտառ Հայաստանի» և հայաստանյան առևտրային բանկերի համագործակցությամբ: Ջրաշեն և Ուրասար համայնքներում տնկվել էր շուրջ 160 000 ծառ։ Հիմնված անտառը, որպես մնայուն արժեք, խորհրդանշում էր ազգային արժույթի հարատևությունը։

Հայերեն English

Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը

Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին

ՆԳ փոխնախարարը վստահեցնում է՝ խորհրդարանական ընտրություններն անցել են արդար, ազատ և թափանցիկ մթնոլորտում

Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել

Փոքր Մասրիկում 2018-2025 թվականներին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 8 ծրագիր

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն

Մարտունի քաղաքի Չարենց փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են

ՆԳ փոխնախարարի կարծիքով՝ ՀՀ քաղաքացիության վերականգնման ինստիտուտը խնդրահարույց է և կարգավորման կարիք ունի

ԵՄ-ն Հայաստանի բոլոր քաղաքական դերակատարներին կոչ է արել հարգել խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները

Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ