Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը կանցկացվի 2026թ. Երևանում

2 րոպեի ընթերցում

Երևանում 2026 թվականի մայիսի 5-ին կանցկացվի Հայաստան-Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը: «Արմենպրես»-ին արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ գագաթնաժողովին մասնակցության համար Հայաստան կժամանեն Եվրոպական միության բարձրաստիճան պաշտոնյաները՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 2-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հույս հայտնեց գագաթնաժողովի շրջանակում Երևանում տեսնել նաև ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության  բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին:

Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր՝ 2026 թվականի մայիսի 4-ին էլ Երևանում կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը: Հիմնադրվելով 2022թ. այն միավորում է եվրոպական երկրների ղեկավարներին՝ քննարկելու ռազմավարական նշանակության թեմաներ՝ անվտանգության, էներգետիկայի, միգրացիայի, ենթակառուցվածքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության հարցերում։ Այն նախաձեռնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ նպատակ ունենալով ձևավորել երկխոսության ընդհանուր դաշտ ԵՄ անդամների և Եվրոպական հարևանության երկրների միջև։ ԵՔՀ առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2022-ի հոկտեմբերին՝ Չեխիայում։ Հետագա գագաթնաժողովները կայացել են Մոլդովայում, Իսպանիայում, Միացյալ Թագավորությունում, Հունգարիայում, Ալբանիայում, Դանիայում: Հայաստանը կհյուրընկալի ութերորդը։

Հայերեն العربية English Русский

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 05/11/26

Ասիական ինդեքսներ - 05-11-26

ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4,36 միլիարդ եվրոյի չափով օգնության նոր փաթեթ

Վիլեն Գաբրիելյանը հայտնել է Շաքիի բնակչության իրազեկման հարցով սպառիչ պատասխան ստանալու մասին

Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է. Նիկոլ Փաշինյան

Եվրոպական կառույցների ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել Թուրքիայում ՏԻՄ ընտրված ներկայացուցիչների երկարատև կալանքի առնչությամբ

Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Վիլեն Գաբրիելյանը Շաքիի դեպքը սահմանային վերահսկողության համակարգային խնդրի վկայություն չի համարում

Էյֆելյան աշտարակը փակվել է Ֆրանսիայում համազգային գործադուլների պատճառով