Մշակույթ

Գեղանկարիչ Հայկ Կակոսյանը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը կներկայանա անհատական ցուցահանդեսով

2 րոպեի ընթերցում

Գեղանկարիչ Հայկ Կակոսյանը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը կներկայանա անհատական ցուցահանդեսով

Գեղանկարիչ Հայկ Կակոսյանը, որը մանուկ հասակում կորցրել է լսողությունը, Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը՝ դեկտեմբերի 3-ին, կներկայանա «Ձևերի և ֆանտազիաների թատրոն» անհատական ցուցահանդեսով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսը կբացվի A1 Art Space պատկերասրահում։ 

Կակոսյանն ավարտել է Երևանի գեղարվեստի ակադեմիան, մասնակցել է տեղական և միջազգային մի շարք ցուցահանդեսների։ Այժմ աշխատում է Բարրի ընկերությունում՝ պրոտեզա-օրթոպեդիկ պարագաների պատրաստման ոլորտում, որտեղ նրա մասնագիտական կրթությունն օգնում է ստեղծել կատարյալ ձևեր և կոնստրուկցիաներ։ 

Վաղ մանկությունից կորցնելով լսողությունը՝ Հայկ Կակոսյանը ստեղծել է ինքնատիպ, հուզական և խորհրդանշային արվեստային աշխարհ, որտեղ սյուրռեալիստական պատկերները համադրվում են հոգեբանական խորությամբ և թատերական ժեստիկուլյացիայով։ Նրա աշխատանքները ներկայացնում են երևակայության, ներքին լռության և արտահայտիչ պլաստիկայի յուրօրինակ համադրություն։ Ցուցահանդեսը ներկայացնում է 2020-2025 թվականներին ստեղծված գործերը, որոնք ամբողջացնում են հեղինակի վերջին տարիների ամենամասշտաբային ստեղծագործական փուլը։ 

Միջոցառման նպատակը ոչ միայն տաղանդավոր արվեստագետի աշխատանքների ներկայացումն է, այլև ներառականության, մատչելի արվեստի և մշակութային մասնակցության կարևորության ընդգծումը՝ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա շրջանակում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում